ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

ՀՀԿ-ականներն արթնացան

ՀՀԿ-ականներն արթնացան
28.03.2017 | 16:56

Քարոզարշավի ավարտին ՀՀԿ-ականները սկսել են ակտիվանալ։ Այսօր լրագրողների հետ հանդիպել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և խոսել իրենց մրցակիցներից։ Նախ` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առնչությամբ նկատել է, որ այն բարեհաջող տապալել է «A» և «B» պլանները, հիմա անցել է պլան «C»-ին։

«Նախընտրական հավակնություններ ունեցող դաշինքներից մեկը՝ ՕՐՕ-ն, տապալեց պլան «A»-ն՝ լուրջ քարոզարշավ, բարձր վարկանիշներ։ Տեսավ, որ չկա, բարեհաջող տապալեց պլան «B»-ն՝ հալածյալի կերպար ստանալը։ Քարոզարշավի մեկնարկին հրաժարվում էին Սամվել Բաբայանի կերպարից՝ ասելով, որ կապ չունի իրենց հետ, հետո տեսնում ենք, որ նույն Բաբայանի կերպարով փորձում էին հալածյալի կերպար ստանալ, հետո հասկացան, որ անգամ Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում: Դրա համար երեկվանից անցել են պլան «C»-ին. եթե իրենց մոտ չի ստացվում, ուրեմն պետք է անպայման մեկին կպնել»,- հայտարարել է Արմեն Աշոտյանը՝ հընթացս նկատելով, որ պլան «C»-ն «Ծառուկյան» դաշինքին «կպնելու» ռևերանսն է։

Ինչ վերաբերում է մյուս մրցակից ուժերին, մասնավորապես «Ծառուկյան» դաշինքին, Աշոտյանը իրենց և այս ուժի մասին խոսեց կինոարտադրության լեզվով։ «Որակյալ կինոարտադրող տարբեր ընկերություններ կան, բայց ամենաորակյալը Հոլիվուդի ու Բոլիվուդի արտադրանքն է»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը, իսկ այն հստակեցմանը, թե ո՞րն է ՀՀԿ-ն, հակադարձեց.«Ես սիրում եմ բազմակետեր թողնել իմ ասածից հետո, որ մտածելու տեղ մնա»։

Անդրադառնալով քարոզարշավին, Արմեն Աշոտյանը փաստեց, որ աննախադեպ քարոզարշավ էր, քանի որ հաջողվեց զերծ մնալ ատելությունից, բևեռացումից, սրացումից։ Իսկ հետընտրական զարգացումների մասին խոսակցությունները ՀՀԿ փոխնախագահին հիշեցնում են Կիկոսի մահը։ «Վստահ եմ, որ հետընտրական շրջանում նույնպես քաղաքական ուժերը կմնան քաղաքական բարեկրթության և օրենքի շրջանակում»,- հավելեց Արմեն Աշոտյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ